Փարիզ. վերականգնումից հետո բացվում է միջնադարյան Սենտ Շապել մատուռը
Աշխարհ
Փարիզի գլխավոր տեսարժան շինություններից մեկը՝ գոթական ոճի միջնադարյան Սենտ Շապել մատուռը, մայիսի 20-ին պաշտոնապես բացվում է այցելուների համար՝ վիտրաժների երկարատև վերականգնումից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Յոթ տարվա ընթացքում մատուռը զարդարող վիտրաժների մի քանի հազար ապակիները հերթականությամբ հանվել և փոշուց մաքրվել են՝ մատուռին այն տեսքը տալու նպատակով, որը վերջինս ուներ միջին դարերում:
Սենտ Շապել մատուռը Սուրբ Լյուդովիկոսը կառուցել է XIII դարի կեսերին, այն ունի վիտրաժային արվեստի առավել լիակատար համակազմը և համարվում է աշխարհում ամենագեղեցիկ գոթական եկեղեցիներից մեկը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան