Հոսպիտալացվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդին
Աշխարհ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Բո Բայդենը, հոսպիտալացվել է Մերիլենդի նահանգի Բետեսդա քաղաքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով փոխնախագահի վարչակազմին:
Ինչպես նշում է CBS News-ը, 43-ամյա Բո Բայդենը բուժվում է Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոնում: Հոսպիտալացման պատճառը և մանրամասներ չեն նշվում:
Բո Բայդենն զբաղեցնում է Դելավերի նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը: Մասնագիտությամբ նա փաստաբան է, որպես Ազգային գվարդիայի պահեստազորային ծառայել է Իրաքում:
Ավելի վաղ Բո Բայդենն ինսուլտ է տարել, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)