«Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի, եթե Ուկրաինան օտարերկրյա հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայի». Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի իր անվտանգության պաշտպանության համար, եթե Ուկրաինան իր տարածքում օտարերկրյա հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրեր տեղակայի, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե նկատի ունենալ, որ Ուկրաինան ցանկանում է ամերիկյան ՀՀՊ տարրեր տեղակայել, ապա, իհարկե, դա կարելի է միայն բացասական ընկալել, քանի որ դա սպառնալիք է ներկայացնում ՌԴ-ի անվտանգությանը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը` նշելով, որ մանրամասն ծանոթ չէ ուկրաինացի ներկայացուցիչների նման հայտարարություններին:
Պեսկովի խոսքով` դա կհանգեցնի Ռուսաստանի կողմից պատասխան միջոցների ձեռնարկման` անվտանգության ապահովման նպատակով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից