Ալիևը չի մասնակցի ԵՄ Ռիգայի գագաթնաժողովին
Աշխարհ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող մասնակցել Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի երկրների գագաթնաժողովին, որը մայիսի 21-22-ին պետք է անցկացվի Ռիգայում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկակայոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:
«Կապված այն բանի հետ, որ Եվրախաղերի մեկնարկին կարճ ժամանակ է մնացել և այդ կարևոր իրադարձության նախապատրաստական աշխատանքները մտել են ավարտական փուլ, Ադրբեջանի նախագահի աշխատանքի գրաֆիկը չափազանց ծանրաբեռնված է: Այդ պատճառով, նա չի կարող մասնակցել Ռիգայում գագաթնաժողովին»,- ասել է Հասանովը:
Ալիևի օգնականը հայտարարել է, որ Ռիգայի գագաթնաժողովում Ադրբեջանը պետք է ներկայացնեն նախագահական աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը և արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան