«Իրանը օտարերկրացիներին թույլ չի տա ստուգումներ անցկացնել երկրի ռազմական օբյեկտներում». Խամենեի
Աշխարհ
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը օտարերկրյա փորձագետներին թույլ չի տա ստուգումներ անցկացնել երկրի ռազմական օբյեկտներում, տղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Օտարերկրյա պետությունները կոչ են անում հարցումներ անցկացնել միջուկային բնագավառի իրանցի գիտնականների շրջանում: Փաստորեն նրանք կոչ են անում անցկացնել մեր գիտնականների ոչ թե հարցումներ, այլ հարցաքննություններ, ես դա թույլ չեմ տա»,-ասել է Խամենեին, որի խոսքից մայիսի 20-ին մեջբերումներ են արել Իրանի պետական լրատվամիջոցները:
Ապրիլի սկզբին Խամենեին հայտարարել էր, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված նախնական համաձայնությունը վերջնական պայմանագրի հասնելու երաշխիք չէ:
Ապրիլի 2-ին Լոզանի բանակցություններում ձեռք բերված պարփակ համաձայնությունը ենթադրում է Իրանի միջուկային ծրագրի մասշտաբների կրճատում և Թեհրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների աստիճանական չեղարկում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից