Google-ի թոփ մենեջերին հերոինի մահացու դոզա ներարկած մարմնավաճառը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման
Աշխարհ
ԱՄՆ-ում վեց տարվա ազատազրկման է դատապարտվել 28-ամյա մարմնավաճառ Ալիքս Տիչելմանը, ով հերոինի մահացու չափաբաժին է ներարկել Google-ի թոփ մենեջեր Ֆորեսթ Հեյեսին: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Հեյեսը մահացել է 2013 թ. գերդոզավորումից, զբոսանավի վրա հանգստանալու ժամանակ: Տիչելմանը, ով աշխատում էր որպես մարմնավաճառ, ուղեկցում էր նրան: Ինչպես պարզվեց, վերջինս ծանոթացել է Հեյեսի հետ ինտիմ ծառայությունների կայքի միջոցով: Նա բազմիցս ծառայություններ է մատուցել 51-ամյա թոփ մենեջերին, ով հինգ երեխաների հայր էր:
Հերթական հանդիպման ընթացքում նա իր հաճախորդին հերոին է ներարկել: Երբ նա հասկացավ, որ Հեյեսը մահացել է, անհետացել է դեպքի վայրից` ոչ մեկին տեղյակ չպահելով պատահածի մասին:
Նրան ձերբակալել են 2014 թ. հուլիսին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից