2014 թվականին զինված հակամարտություններում 180 հազար մարդ է զոհվել. IISS
Աշխարհ
Ներկայում աշխարհում շարունակվում է 42 զինված հակամարտություն, 2014 թվականին դրանց զոհ է դարձել 180 հազար մարդ, ինչը 70 հազարով ավելի է, քան 2012 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) լոնդոնյան բաժանմունքի անդրազգային սպառնալիքների և քաղաքական ռիսկերի հետազոտությունների խմբի ղեկավար Նայջել Ինկստերը:
«Ներկայում մենք ամբողջ աշխարհում նշում ենք 42 շարունակվող հակամարտություն, ներառյալ քաղաքացիական պատերազմները: Հակամարտությունները պայմանավորված են ինչպես տեղային, այնպես էլ ազգային ու անդրազգային գործոններով: Ըստ մեր տվյալների, 2014 թվականին հակամարտության զոհ է դարձել 180 հազար մարդ, 2012 թվականին զոհերի թիվը եղել է 110 հազար, 2008 թվականին՝ 56 հազար»,-ասել է Ինկստերը՝ մայիսի 20-ին ներկայացնելով ամենամյա զեկույցը, որն ամփոփում է աշխարհում տեղի ունեցող զինված հակամարտությունների հետազոտության արդյունքները:
Փորձագետի խոսքով՝ առավել ծանր և տևական հակամարտությունը տեղի է ունենում Սիրիայում, որտեղ կառավարական զորքերը դիմակայում են ոչ միայն զինված ընդդիմությանը, այլև «Ալ Քաիդա»-ի հետ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
«Սիրիան վերածվել է քաղաքացիական պատերազմի ասպարեզի, Ասադի ռեժիմին աջակցում են Ռուսաստանը և Իրանը: Սիրիայի իշխանությունները բախվում են «Իսլամական պետություն» խմբավորման դիմադրությանը: Ընդամենը Սիրիայում անկայունության բոլոր տարիների ընթացքում զոհվել և տուժել է 200 հազար մարդ»,-ասել է Ինկստերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից