ԳՖՀ-ի իշխանությունները մտադիր են փոխհատուցում վճարել խորհրդային ռազմագերիներին
Աշխարհ
ԳՖՀ-ի իշխանությունները մտադիր են ողջ մնացած խորհրդային ռազմագերիներին փոխհատուցում վճարել 10 մլն եվրոյի չափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կոալիցիոն կառավարության աղբյուրներ:
Այդ գումարը վճարելու առաջարկությամբ հանդես են եկել Գերմանիայում կառավարող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔՍՄ) կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) անդամները: Վերջնական որոշման համար պահանջվում Է «Կանաչների» կուսակցության համաձայնությունը:
Գումարը նշված Է՝ ելնելով ողջ մնացած 4 հազար ռազմագերիների հաշվարկից, որոնցից յուրաքանչյուրին մտադիր են հատկացնել 2,5 հազարական եվրո:
Գործակալությունը նշում Է, որ այս քայլը խիստ կարևոր Է քաղաքական տեսակետից՝ հաշվի առնելով Արևմուտքի և ՌԴ-ի հարաբերություններում առկա լարվածությունը Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան