Այսօր Ռիգայում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը
Աշխարհ
Այսօր Ռիգայում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Գագաթնաժողովի ընթացքում չի ընդունվի ԵՄ ընդլայնման մասին որոշում, հայտարարել է եվրոպացի բարձրաստիճան աղբյուրը:
Ինչպես սպասվում է՝ գագաթնաժողովի մասնակիցները կգնահատեն այցագրային ռեժիմների ազատականացման գործընթացը, ասվում է Եվրախորհրդի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ռիգայում կայանալիք գագաթնաժողովը կլինի ծրագրի շրջանակում թվով 4-րդը։ Այն կսկսվի երեկոյան՝ աշխատանքային ընթրիքից:
«Արևելյան գործընկերությունը» ԵՄ նախագիծ է` ուղղված եվրոպական և անդրկովկասյան հետխորհրդային հանրապետությունների միջև համագործակցության զարգացմանը: Վեց մասնակից երկրներից 3-ը` Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, 2014 թվականին ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից