Սանտա Բարբարան աղետի գոտի է հայտարարվել` նավթի արտահոսքի պատճառով
Աշխարհ
Ամերիկյան Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն աղետի գոտի է հայտարարել Սանտա Բարբարա շրջանը՝ պայմանավորված նավթի խոշոր արտահոսքով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան որոշումը կայացվել է նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում:
«Այդ քայլը հնարավորություն կտա արտակարգ միջոցներ ձեռնարկել և կօգնի առկա ռեսուրսները մոբիլիզացնելուն: Մենք կանենք հնարավորը՝ Կալիֆոռնիայի ափերը պահպանելու համար»,- ասել է նա:
Երեքշաբթի ցերեկը հանգստավայրային Սանտա Բարբարա քաղաքից 34 կմ արևմուտք նավթատար խողովակ է վնասվել, ինչի հետևանքով նավթի զգալի քանակություն լցվել է ջուրը:
Նույն օրն արտահոսքը դադարեցվել է, և սկսվել են նավթը ջրից և ծովափից հավաքելու աշխատանքները:
Համաձայն երեկ ներկայացված տվյալների՝ նավթատար խողովակից թափվել է 2.5 հազար բարել հում նավթ: Դրա զգալի մասը հայտնվել է ջրում:
Reuters գործակալության տվյալներով՝ այս արտահոսքը խոշորագույնն է վերջին 18 տարվա ընթացքում:
Այժմ երեք նավ է աշխատում դեպքի վայրում՝ փորձելով կանխել նավթի հոսքը դեպի Լոս Անջելես:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից