ԱՄՆ հետախուզությունն «Ալ-Քաիդայի» կողմից ռուսների հավաքագրման մասին փաստաթղթեր է հրապարակել
Աշխարհ
ԱՄՆ ազգային հետախուզությունը հրապարակվել է նախկինում գաղտնի փաստաթղթեր՝ «Ալ-Քաիդայի» կողմից ռուսների հավաքագրման մասին: Այս մասին հայտնել է svopi.ru կայքը:
Փորձագետների կարծիքով՝ խոսքը վերաբերում է մուսուլմանների քաղաքական և հոգեբանական շահարկմանը, հետագայում նրանց մարտական գործողություններում օգտագործելու համար:
Բեն Լադենին ուղղված և Մահմուդ անունով ստորագրված 2008 թվականի նամակներից մեկը տեղեկություններ է պարունակում Ռուսաստանից «Ալ-Քաիդայի» կողմից մահմեդականների հավաքագրման մասին: Մահմուդի տեղեկությունների համաձայն՝ հավաքագրումն անց է կացվել Եմենի իսլամական Ալ-Իման համալսարանում:
Ռուսաստանի քաղաքացիները որոշ ժամանակ մնացել են համալսարանում, իսկ այնուհետև «ընտանիքների հետ միասին կանգնել են ջիհադի ուղու վրա»:
Հավաքագրումն իրականացրել է համալսարանի հիմնադիր ծայրահեղական իսլամիստ քարոզիչ Աբդուլ Մաջիդ ազ-Զինդանին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից