Քենիայում հայտնաբերվել են մարդու նախնիների աշխատանքի ամենահին գործիքները
Աշխարհ
Քենիայի հյուսիսում աշխատող հնագետները պնդում են, որ հայտնաբերել են աշխատանքի քարե գործիքներ, որոնց տարիքը հասնում է 3 միլիոն 300 հազարի, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Nature հանդեսին:
Սրածայր եզրերով քարերը և գլաքարերը, որոնք, հավանաբար, օգտագործվել են որպես զնդաններ, 700 հազար տարով ավելի հին են մարդու աշխատանքի՝ մինչ օրս հայտնի ցանկացած գործիքներից:
Քենիայի Տուրկանա լճի մոտ հայտնաբերված գտածոները կարող են հիմնովին փոխել պատկերացումները մարդու հնադարյան նախիների վերաբերյալ:
Գիտնականներն առայժմ չգիտեն, թե պրիմատների՝ մարդակերպ կապիկների տեսակներից որն է պատրաստել հայտնաբերված աշխատանքի գործիքները:
Մինչ օրս համարվում էր, որ հոմինիդների ընտանիքի առաջին տեսակը, որն աշխատանքի գործիքներ է օգտագործել, եղել է Homo habilis-ը՝ «Հմուտ մարդը»:
Սակայն ներկայիս գտածոների տարիքը համապատասխանում է ավելի հին տեսակներին՝ քենիանտրոպին կամ ավստրալոանտրոպին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից