Հայաստանցի ներգաղթյալը Մոսկվայի «Բայազետ» ռեստորանում կրակել է հաճախորդի վրա. ԶԼՄ-ներ
Ռուսաստան
Հայաստանցի ներգաղթյալը Մոսկվայի հարավում գտնվող ռեստորաններից մեկում 36-ամյա տղամարդու է կրակել, հաղորդում է ren.tv կայքը:
Հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 23:20-ին, «Բայազետ» ռեստորանում: Ոստիկանության տվյալներով՝ անհայտ անձը, ենթադրաբար, ՀՀ քաղաքացի, կրակել է Կալուգայից եկած 36-ամյա տղամարդու վրա:
Տուժածը լուրջ վնասվածք է ստացել կրծքի շրջանում, ինչից էլ մահացել է:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները և ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)