Սիրիական զորքերը դուրս են բերվել Պալմիրա քաղաքից, գրոհայինները փորձում են գրավել նավթահանքերը
Աշխարհ
Սիրիական հրամանատարությունը դուրս է բերել զորքերը Պալմիրա քաղաքից, որպեսզի ոչնչացման չենթարկի բացառիկ հնագույն ավերակները: France Presse գործակալության տեղեկություններով՝ սիրիական բանակը պահպանում է պաշտպանական դիրքերը քաղաքից դեպի արևմուտք և հարավ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ քաղաքից տարհանվել էին խաղաղ բնակիչները, ինչպես նաև դուրս էին բերվել առավել թանկարժեք արձանները և քանդակները:
«Ալ- Ջազիրա» հեռուստաալիքի տեղեկություններով՝ Պալմիրայի մոտ մարտերի ընթացքում սիրիական բանակն ավելի քան 100 զինվոր է կորցրել: «Իսլամական պետության» գրոհայինները վերահսկողություն են հաստատել Արկ և Հեյլ գազահանքերում: Սիրիական բանակն այժմ հետ է մղում T-3 նավթային կայանը և Ջեզալ նավթահանքը գրավելու գրոհայինների փորձերը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից