Ադրբեջանցի կանայք Սիրիա ջիհադի են մեկնում նաև Վրաստանից
Աշխարհ
Ադրբեջանցի տղամարդկանց զուգահեռ ահաբեկչական խմբավորումների կազմում Սիրիա ջիհադի են մեկնում նաև կանայք ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Վրաստանից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով modern.az լրատվական կայքը, Վրաստանի Թելավի շրջանի Գարաչալա գյուղի երկու ադրբեջանցի բնակչուհի մեկնել են Սիրիա՝ կռվելու:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանով մի քանի օր առաջ Թուրքիայի Ադանա քաղաք, այնտեղից էլ Սիրիա ջիհադի մեկնած կանայք են Էլմիրա Սուլեյմանովան և Դիանա Գարիբովան:
Ընտանիք և երեխաներ ունեցող երիտասարդ ադրբեջանցի կանայք իրենց մերձավորներին նամակ են թողել, որում նշել են, որ Սիրիա են մեկնում հանուն ջիհադի:
Միջազգային լրատվամիջոցների հավաստմամբ՝ մահմեդական կանայք Սիրիա և Իրաք մեկնում են ջիհադական իսլամիստներին սեքս ծառայություններ մատուցելու համար: Նրանք գտնում են, որ նման ծառայությամբ իրենք կընկնեն դրախտ:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում և Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: Սիրիայում կռվող ադրբեջանցիները 2013 թ. մայիսին հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից