Եմենը մարդասիրական աղետի շեմին է. Կարմիր խաչի ներկայացուցիչ (տեսանյութ)
Աշխարհ
ՄԱԿ ԱԽ-ն աջակցել է Ժնևում մայիսի 28-ին Եմենի հարցով համաժողովի գումարման գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը և հակամարտող բոլոր կողմերին մասնակցության կոչ արել: Այս մասին հայտնում է RT-ն:
Եմենում շարունակվում է զինված դիմակայությունը հութի ապստամբների և կառավարական ուժերի միջև: Երկրում իրավիճակը զգալիորեն վատթարանում է. մթերքի ու դեղորայքի ներկրումը սահմանափակ է, վառելիքի պաշարները մոտենում են ավարտին:
Կարմիր խաչի ներկայացուցչ Շահին Ամանի խոսքով՝ հակամարտության բոլոր կողմերը պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, որպեսզի մարդասիրական ոլորտի աշխատողները բնակչությանը օգնություն ցուցաբերելու հնարավորություն ունենան:
Երկրում ջրի ուժեղ դեֆիցիտ կա: Ինչպես հայտնի է, սննդամթերքի պակասը հանգեցնում է գնաճի, քանի որ Եմենը ներկրում է մթերքի ու դեղորայքի 90 տոկոսը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից