Անգելա Մերկելը անընդունելի է համարում ԱլԳ երկրների առաջ «կամ-կամ» սկզբունքը դնելը
Աշխարհ
Արևելյան գործընկերությունը Եվրոպական միության ընդլայնման գործիք չէ և ուղղված չէ որևէ երկրի դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Բունդեսթագում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա հիշեցրել է, որ «կամ-կամ» սկզբունքը, ըստ որի' երկրները պետք է ընտրություն կատարեն Եվրասիական տնտեսական միության կամ Եվրոպական միության միջև, անընդունելի է: «Օրինակ, մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը սերտ տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Մերկելը:
Նրա խոսքով՝ Արևելյան գործընկերության նախագիծն ուղղված է Եվրոպական միության և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի միջև համագործակցության զարգացմանը և ոչ թե Ռուսաստանի դեմ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից