ԵՄ-ն պետք է Ադրբեջանին կոչ անի ազատ արձակել քաղբանտարկյալներին. Human Rights Watch
Աշխարհ
Եվրոպացի առաջնորդները պետք է Ռիգայի գագաթաժողովի ընթացքում հանդիպումներն օգտագործեն, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին կոչ անեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Այդ մասին ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է contact.az-ը:
Մայիսի 21-22-ին Ռիգայում Եվրոպայի 28 երկրների ներկայացուցիչները հնարավորություն ունեն խոսելու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: «Դա լավ հնարավորություն է, որպեսզի բարձրացնեն կառավարության քննադատներին ազատ արձակելու և ակտիվիստների դեմ ճնշումները դադարեցնելու հարցը»,-ասել է Human Rights Watch-ի ներկայացուցիչը:
«Եվրամիությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի հետ սերտ համագործակցություն հնարավոր չէ, քանի դեռ իշխանությունները չեն բարելավել երկրում մարդու իրավունքների վիճակը»,-նշվում է կառույցի տարածած փաստաթղթում:
ԵՄ արտգործնախարարներին ուղղված հատուկ նամակում իրավապաշտպան կառույցի ղեկավարը կոչ է անում խիստ պատասխան տալ Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ոտնահարումներին ու հրաժարվել մասնակցել Եվրոպական խաղերի միջոցառումներին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից