Պալմիրան կարող է ոչնչացվել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից. Սիրիայի իշխանություններ
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում ճգնաժամից ի վեր կողոպտել և ոչնչացրել են մշակութային ժառանգության մոտ 750 օբյեկտ: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Սիրիայի մշակույթի փոխնախարար Ալի ալ-Քայիմը:
«Մոտ 750 պատմական օբյեկտ է տուժել: Հստակ տվյալներ չկան, հնարավոր է՝ ավելի շատ։ Քանի որ նրանց կոնկրետ նպատակն է ոչնչացնել այն ամենը, ինչը մեզ կապում է հնագույն քաղաքակրթության հետ, և մեր պատմության ընդհանուր ոչնչացումը: Թադմուրը (Պալմիրայի արաբական անվանումը) բացառություն չէ, ոչնչացման սպառնալիքի տակ են վանքերը, որոնք կառուցվել են դեռևս Հռոմեական կայսրության ժամանակ»,- պատմել է նա:
Փոխնախարարի խոսքով՝ ամենուր, որտեղ ահաբեկիչները կարողացել են հասնել, ոչնչացվել են հնագույն եկեղեցիներ ու մզկիթներ, կողոպտվել են թանգարաններ, իսկ թանկարժեք իրերը դուրս են տարվել Սիրիայի սահմաններից, այժմ էլ գրոհայինները հասել են «անապատի հարսնացուին»:
Պատասխանելով գրոհայինների նպատակների մասին հարցին՝ պաշտոնյան նշել է, որ գրոհայինները կողոպտում են թանգարանները և պատմական համալիրները հանուն գումարի, որով իրենք ֆինանսավորում են իրենց հետագա գործողությունները, ինչպես նաև պատմական արմատների ոչնչացման համար: «Դրանք նպատակային և մտածված գործողություններ են, որոնք ուղղված են ոչնչացնելու այն ամենը, ինչը մեզ կապում է հնագույն քաղաքակրթությունների հետ»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրոհայիններին հաջողվել է գրեթե ամբողջությամբ գրավել Պալմիրա քաղաքը, իսկ սիրիական հրամանատարությունը դուրս է բերել զորքերը քաղաքից, որպեսզի ոչնչացման չենթարկի բացառիկ հնագույն ավերակները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից