Ռուսաստանը պետք է ավելի հրապուրիչ լինի հարևանների համար. Եվրախորհրդի նախագահ
Աշխարհ
«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը չպետք է վերածվի Ռուսաստանի և Եվրամիության միջև «գեղեցկության մրցույթի», սակայն պետք է հաշվի առնել գրավչության գործոնը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ռիգայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե Ռուսաստանը լիներ առավել մեղմ, հմայիչ, հրապուրիչ, նա, հնարավոր է, ստիպված չէր լինի իր թերությունները փոխհատուցել հարևանների նկատմամբ ապակառուցողական, ագրեսիվ և ահաբեկող մարտավարությամբ»,- ասել է Տուսկը:
Նա նշել է, որ չնայած ինտեգրման ծրագիրը Ռուսաստանը համարում է հետխորհրդային տարածքում իրեն ճնշելու միջոց՝ «Արևելյան գործընկերությունը» ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ունի մասնակից երկրների միջև համագործակցության զարգացման նպատակ:
«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը անցկացվում է Ռիգայում մայիսի 21-ից 22-ը: Հինգշաբթի մայիսի 21-ին հայտնի է դարձել, որ Բելառուսը և Հայաստանը հրաժարվել են ստորագրել հռչակագիրը, քանի որ այն պարունակում է Ղրիմի «անեքսիայի» մասին արտահայտություն: Այս կապակցությամբ նախատեսվում է մշակել փոխզիջումային հայտարարություն, որում մասնակիցների դիրքորոշումը արտահայտված կլինի առանձին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից