Նազարբաևն առաջարկել է ստեղծել Միավորված եվրասիական տարածություն
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, մայիսի 22-ին ելույթ ունենալով Աստանայի տնտեսական համաժողովում, առաջարկել է ստեղծել Միավորված եվրասիական տարածություն:
«Միավորված եվրասիական տարածության շրջանակներում անհրաժեշտ է ստեղծել մշտապես գործող հարթակ: Այդ հարթակում առաջարկություններ կմշակվեն մայրցամաքի զարգացման, դրա անդամների միջև ինտեգրացման մակարդակի բարձրացման վերաբերյալ»,- ասել է պետության ղեկավարը:
«Նման հարթակ կարող է դառնալ Աստանայի տնտեսական ֆորումը»,- հավելել է նախագահ Նազարբաևը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից