«Արևելյան գործընկերության» երկրների հետ հարաբերությունները շատ կարևոր են ԵՄ-ի համար. Մոգերինի
Աշխարհ
«Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցող վեց երկրների հետ հարաբերությունները շատ կարևոր են Եվրամիության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ներկայումս մենք նորմալ աշխատանքային հարաբերություններ ենք հաստատում գործընկերների միջև, դա գուցե սենսացիոն չէ, բայց նշանակալի է մեր մարդկանց համար: Դա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք: Նրանցից յուրաքանչյուրի հետ մեր հարաբերությունները, մեր գործընկերությունը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Մոգերինին մայիսի 22-ին Ռիգայում գագաթնաժողովի երկրորդ օրվա սկսվելուց առաջ:
«Կարծում եմ, որ լավ օր է լինելու ԵՄ-ի և վեց գործընկերներից յուրաքանչյուրի համար»,- հավելել է նա:
«Արևելյան գործընկերություն» ծրագիրը նախատեսում է Եվրամիության քաղաքական ու տնտեսական ասոցացումը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջին երեք երկրներն անցյալ տարի համաձայնագրեր են ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացված գործընկերության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից