ԱՄՆ-ն հավանություն չի տալիս Ռուսաստանի և Ճապոնիայի միջև հարաբերություններին
Աշխարհ
Սպիտակ տանը կարծում են, որ հիմա լավագույն ժամանակը չէ, որպեսզի Ճապոնիան, ինչպես և նախկինում, շփումներ պահպանի Ռուսաստանի հետ, հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը ճեպազրույցի ժամանակ, հայտնում է vesti.ru-ն:
«Մենք ասել ենք մեր գործընկերներին, այդ թվում՝ Ճապոնիային, որ այժմ սխալ ժամանակ է Ռուսաստանի հետ բիզնես վարելու համար, ինչպես նախկինում»,- ասել է Հարֆը:
Ավելի վաղ, Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ զրույցում, ով այցելել է Տոկիո աշխատանքային այցով, ցանկություն հայտնեց, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելի Ճապոնիա:
«Մենք ցանկանում ենք խաղաղության մասին համաձայնագիր ստորագրել, լուծել տարածքային խնդիրը և դրա համար կցանկանայիք, որպեսզի նախագահ Պուտինը ժամանի Ճապոնիա: Վարչապետ Աբեն շատ լրջորեն մտածում է դրա մասին»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան