«Արևելյան գործընկերության» հռչակագիրը կհամաձայնեցվի մինչև օրվա վերջ. եվրահանձնակատար
Աշխարհ
Հարևանության քաղաքականության ու ընդլայնման հարցերով բանակցությունների եվրահանձնակատար Յոհաննես Հանը հույս ունի, որ Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի մասնակիցները մինչև օրվա վերջ համաձայնության կհասնեն հռչակագրի ձևավորման, այդ թվում՝ Ղրիմի հարցում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք դեռ դրան չենք հասել: Ես չէի ցանկանա ինչ-որ հայտարարություն անել այդ հարցով»,- ասել է եվրահանձնակատարը՝ պատասխանելով «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի վերաբերյալ հարցին:
«Վստահ եմ, որ մինչև օրվա վերջ կունենանք բոլորին բավարարող ձևակերպումներ»,- հավելել է եվրահանձնակատարը:
«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը անցկացվում է մայիսի 21-22-ին` Ռիգայում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից