Եվրամիությունը չպետք է վախենա Ռուսաստանից. Յացենյուկ
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այն կարծիքին է, որ Եվրամիությունը չպետք է վախենա Ռուսաստանից:
«Գործեք համարձակ և իմաստնաբար: Մի վախեցեք Ռուսաստանից: Այդ Ռուսաստանը պետք է վախենա ձեզնից, մեզնից յուրաքանչյուրից»,-հայտարարել է նա մայիսի 22-ին Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում, որը նա տվել է Ռիգայում մայիսի 21-22-ին անցկացվող «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի նախաշեմին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Թող ձեզ չվախեցնի գլոբալ ընդլայնումը: Որքան մենք ավելի շատ, ավելի ուժեղ և ավելի հաջողակ լինենք, այնքան ավելի շատ հնարավորություններ ենք ստանում»,- Ուկրաինայի կառավարության ղեկավարը հարցազրույցում այս կոչով է դիմել գագաթնաժողովի մասնակիցներին:
Դրա հետ մեկտեղ Յացենյուկը հայտարարել է, որ հասկանում է Եվրամիության ղեկավարների՝ զգուշորեն գործելու ձգտումը, ինչպես նաև «Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու անհրաժեշտությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից