Ամերիկյան Ross Էսկադրային ականակիրը մայիսի 23-ին կմտնի Սև ծով
Աշխարհ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ross Էսկադրային ականակիրը մայիսի 23-ին կմտնի Սև ծովի ջրատարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ամերիկյան ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի տարածած հաղորդագրության մեջ:
«Սև ծովում նավի ներկայությունը կոչված Է ցուցադրելու ԱՄՆ-ի հավատարմությունը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ փոխգործակցությանը անվտանգության ապահովման բնագավառում»,-նշվում Է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև նշվում Է, որ, «ամրապնդելով փոխգործակցությունը Սև ծովում, ԱՄՆ-ը կարող Է խաղաղություն և բարգավաճում ակնկալել տարածաշրջանում: Վերջին անգամ Էսկադրային ականակիրը Սև ծով Է մտել 2014 թվականի սեպտեմբերին: Այն ժամանակ հաղորդվել Էր, որ նավի անձնակազմը ՆԱՏՕ-ի գծով գործընկերների և դաշնակիցների հետ համատեղ աշխատել Է «օպերատիվ համատեղելիությունը բարձրացնելու համար»:
ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան, ոչ ափամերձ պետությունների ռազմանավերը 21 օրից ավելի չեն կարող գտնվել Սև ծովում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից