Ռիգայում հուշագիր է ստորագրվել Ուկրաինային 1,8 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու մասին
Աշխարհ
Ռիգայում Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի «շրջանակներում» կայացել է փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրումը, ըստ որի Եվրամիությունը 1,8 միլիարդ եվրոյի օգնություն կտրամադրի Ուկրաինային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Համապատասխան որոշումը Եվրահանձնաժողովն ընդունել էր դեռ տարեսկզբին: Ինչպես ՏԱՍՍ-ին պարազաբանել է եվրոպական մի դիվանագիտական աղբյուր, «միջոցները, սկսած ամռանից, կտրամադրվեն 600-ական միլիոն եվրո երեք մասնաբաժիններով և Կիևի կողմից Բրյուսելի հետ համաձայնեցված բարենորոգումների փաթեթի իրագործման համեմատ:
Արարողությանը մասնակցել են բյուջեի հարցերով եվրակոմիսար Վալդիս Դոմբրովսկիսը, Ուկրանիայի ազգային բնակի ղեկավար Վալերիա Գոնտարևան և հանրապետության ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից