Օլանդը կոչ է արել շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա Դոնբասում հրադադարի հասնելու նպատակով
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը պահպանելու համար անհրաժեշտ է շարունակել Ռուսաստանի և աշխարհազորայինների վրա գործադրվող ճնշումը: Այս կարծիքը նա հայտնել է «Արևելյան գործընկերության»՝ Ռիգայում ընթացող գագաթնաժողովում, տեղեկացնում է Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Պարզ է, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում: Հենց դրա համար էլ մենք պետք է գործենք և շարունակենք ճնշում գործադրել, հատկապես Ուկրաինայի արևելքի և Ռուսաստանի վրա, որպեսզի հասնենք Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարման»,-Օլանդի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից