ԵԺԿ-ն Վրաստանի եվրոպական հեռանկարի աջակցության մասին հռչակագիր է ընդունել
Աշխարհ
«Արևելյան գործընկերության» գագաթաժողովին զուգահեռ` Ռիգայում կայացել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովը, որին մասնակցել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, տեղեկացնում է Грузия Online-ը:
Մասնակիցները հատուկ հռչակագիր են ընդունել հաջակցություն Վրաստանի եվրոպական հեռանկարի:
Փաստաթղթում խոսքը երեք հիմնական մարտահրավերների մասին է, որոնց առջև կանգնած են «Արևելյան գործընկերության» երկրները: Մասնավորապես՝ հռչակագրում մտահոգություն է արտահայտված Վրաստանում հակառակորդների իրավական հետապնդման, ընտրողական արդարադատության և ընդդիմության դեմ բռնի գործողությունների վերաբերյալ:
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանն արձագանքել այն հարցերին, որոնք նշված են 2014 թվականի մոնիթորինգի հարցով ԵԱՀԿ-ի և Ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակի զեկույցում»,- ասված է ԵԺԿ-ի հռչակագրում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից