Լուկաշենկոն դեմ է Մինսկին Ղրիմի շուրջը վեճերի մեջ ներքաշելու փորձերին
Աշխարհ
Մինսկը հանդես է գալիս իրեն Ղրիմի շուրջը վեճերի մեջ ներքաշելու Արևմուտքի փորձերի, ինչպես նաև «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում «անեքսիայի» մասին դրույթ մտցնելու փորձերի դեմ: այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 22-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Անհրաժեշտ է նախ լուծել (Ուկրաինայում խաղաղության հաստատման) հիմնախնդիրը, իսկ այնուհետև կորոշենք՝ ով է իրավացի կամ մեղավոր: Ո՛չ, փորձում են ներքաշել Բելառուսին. «Եկեք այստեղ («Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիր) գրենք, որ դա «անեքսիա» է,- հայտարարել է Լուկաշենկոն Բելառուսի Արհմիությունների ֆեդերացիայի համագումարում:
«Մենք չենք կարող պաշտպանել այդ դիրքորոշումը»,- ասել է Բելառուսի ղեկավարն՝ ընդգծելով, որ այսօր գլխավորը ոչ թե ինչ-որ մեկին մեղադրելն է, այլ Ուկրաինային խաղաղություն պարգևելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից