Արևելյան գործընկերության» հաջորդ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ Մոլդովայում
Աշխարհ
Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը մայիսի 22-ին հայտարարել է, որ Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին առաջարկել է «Արևևելյան գործընկերության» հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Քիշնևում:
«Մոլդովայի նախագահը մասնակիցներին հաջորդ գագաթնաժողովի է հրավիրել Քիշնևում: Կարծում եմ՝ 2017 թվականին կտեսնենք»,-ասել է Շուլցը:
Մայիսի 21-22-ին Ռիգայում տեղի է ունեցել ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: Ծրագրի մասնակիցներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից