Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի վրա ճնշում գործադրել
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Ռուսաստանի և Դոնբասի անջատողականների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին, որպեսզի Ուկրաինայում պահպանվի կրակի դադարեցման ռեժիմը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Միանգամայն պարզ է, որ կրակի դադարեցման ռեժիմը լիովին չի պահպանվում: Հենց այդ պատճառով մենք պետք է գործենք և շարունակենք ճնշում գործադրել, մասնավորապես՝ Ուկրաինայի արևելքի և Ռուսաստանի վրա, որպեսզի նրանք լիովին հարգեն Մինսկի համաձայնությունները»,- լրագրողներին ասել է Օլանդը Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան