Տուսկն Ալիևի հետ քննարկել է «Արևելյան գործընկերության» շրջանակում նոր մոտեցումները
Աշխարհ
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսով քննարկել է «Արևելյան գործընկերության» նոր գործիքների անհրաժեշտությունը, որոնք կարտահայտեին ԵՄ-ի տարբերակված մոտեցումը ծրագրի անդամ երկրների նկատմամբ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք լիովին գիտակցում ենք, որ մեզ` ԵՄ-ին և «Արևելյան գործընկերությանը», հարկավոր են նոր գործիքներ: Դա եղել է նախագահ Ալիևի հետ մեր զրույցի հիմնական հարցը: Մենք չենք քննարկել հռչակագիրը»,- նշել է նա Ռիգայում գագաթաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը, Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի վերջնական հռչակագիրը:
«Մենք ունենք համատեղ հռչակագիր, ներառյալ` Ադրբեջանը և Բելառուսը: Քննարկումն ավելի շուտ նոր գործիքների և նոր մոտեցումների մասին էր, որոնք կարտահայտեին տարբերակումը: Շարունակել համագործակցությունը ԵՄ-ի և Ադրբեջանի միջև՝ դա է եղել նախագահ Ալիևի ամենահստակ ուղերձը: Ադրբեջանին հարկավոր են Եվրոպայի հետ լավ հարաբերություններ, ես չեմ կասկածում դրան»,- նշել է Տուսկը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից