Սերը սելֆիի հանդեպ սպանել է զբոսաշրջիկին
Աշխարհ
Սինգապուրի քաղաքացին մահացել է Ինդոնեզիայում՝ փորձելով սելֆի անել: Միջադեպը տեղի է ունեցել Բալիից հարավ-արևելքում գտնվող կղզու վրա, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
21-ամյա զբոսաշրջիկը փորձում էր լուսանկարվել կղզու անդունդի եզրին, որտեղ նա ընկերների հետ ժամանել էր արձակուրդներին:
Տղամարդուն հարվածել է ալիքը և նա ընկել է օվկիանոսը. «Նա չէր կարողանում պահել իր մարմնի հավասարակշռությունը, երբ նրան հարվածեց ալիքը, ինչի հետևանքով էլ սայթաքեց և ընկավ օվկիանոսը: Ենթադրվում է, որ նա լողալ չգիտեր»,- ասել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը:
Ոստիկանության աշխատակիցը հավելել է, որ երիտասարդի մարմինը շուտով հայտնաբերվել է հինգ մետր խորության վրա: Տեղացիները տարել են նրան հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնել են, որ նա մահացել է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան