ՄԱԿ-ի ԱԽ-ը դատապարտել է «Իսլամական պետության» գործողությունները հնագույն Պալմիրա քաղաքում
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 22-ին հայտարարություն է ընդունել, որը դատապարտում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները սիրիական Պալմիրա քաղաքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները դատապարտում են Սիրիայում ԻՊ-ի բարբարոսական գործողությունները, ներառյալ՝ Պալմիրա քաղաքի գրավումը։ ԱԽ-ի անդամները լրջորեն անհանգստացած են Պալմիրայի բնակչության համար»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱԽ-ն ընդգծել է, որ խաղաղ բնակչության պաշտպանության պատասխանատվությունն ընկած է Սիրիայի իշխանությունների վրա:
ՄԱԽ-ի ԱԽ-ը նաև լուրջ անհանգստություն է հայտնել Պալմիրա հնագույն քաղաքի համաշխարհային մշակութային ժառանգության առումով, որը վտանգի տակ է:
Մայիսի 20-ին հաղորդվել է, որ «Իսլամական պետության» գրոհայինները գրավել են Պալմիրա քաղաքը, որտեղ գտնվում են հնագույն բացառիկ ավերակներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից