Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Թուրքական շաբաթ. ընտրական գործընթացն հատում է քաղաքակիրթ պայքարի սահմանները

Աշխարհ

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական կրքերն ավելի են թեժանում: Անցնող օրերի ընթացքում ոչ միայն հայտնի դարձան իշխող կուսակցության կողմից սպառնալիքով ժողովրդի ձայները կորզելու դեպքերը, այլև ընտրական գործընթացն անցավ քաղաքակիրթ պայքարի սահմանները՝ հասնելով կուսակցություններից մեկի ընտրական շտաբի վրա հարձակումների: «Արմենպրես»-ը հետևել է նախորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ մահապատժի մասին որոշումը լայն արձագանք գտավ թուրքական իրականության մեջ: Մուրսիի երբեմնի դաշնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարբեր առիթներով սկսեց խոսել Եգիպտոսի նախկին նախագահի նկատմամբ հայտարարված որոշումը չեղյալ համարելու անհրաժեշտության մասին՝ կոչ անելով Արևմուտքին անցնել գործողությունների: Ավելին, նա հայտարարեց, որ եթե Մուրսին մահապատժի ենթարկվի, ապա շեհիդ (նահա տակ) կհայտարարվի: «Եթե երբևէ ես ևս նման ճակատագրի արժանանամ, ապա ես ևս շեհիդ կհամարվեմ», -ասաց Թուրքիայի նախագահը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցություններն այս շաբաթ ևս շարունակեցին իրենց քարոզչությունը:Հայտնի դարձավ, որ Ադանայի Սեյհանի շրջանի թիվ 1 ընտրական հանձնաժողովը մերժել է նախագահ Էրդողանի կողմից հանրահավաք անցկացնելու մասին Ադանայի նահանգապետարանի պաշտոնական դիմումը: Ընտրական հանձնաժողովը մերժումը հիմնավորել է նրանով, որ այդ օրը հիշյալ հրապարակում պետք է հանրահավաք անցկացնի Դողու Փերինչեքի «Վաթան» կուսակցությունը, բացի այդ նախընտրա կան շրջանում հանարահավաքի անցկացումը կարող է ստվերել նախագահի անկողմնակալությունը:

Այս ընթացքում Թուրքիայի արձրագույն ընտրական հանձնաժողովը մերժեց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացրած չորրորդ դիմումը: «Ընտրական անվտանգությունը և նախագահի կողմից սահմանադրական կարգը խախտելով կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու» հիմնավորմամբ քրդական կուսակցության ներկայացրած հայցադիմումը 9 դեմ և միայն մեկ կողմ ձայնով մերժվել է:

Հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը տարբեր ապօրինի քայլերի է դիմում ժողովրդի քվեները ստանալու համար: Օրինակ, Վանի Սարայ գավառի ղեկավարը հանձնարարել է բոլոր գյուղապետերին քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին: Նա սպառնացել է, որ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկելու դեպքում գյուղապետերը կհեռացվեն իրենց պաշտոններից: Իսկ Մանիսայի ածխահանքերում աշխատող թուրք հանքափորներին նույն այդ կուսակցությունը ստիպում է մասնակցել իր կազմակերպած միտինգներին' հակառակ դեպքում սպառնալով թողնել առանց աշխատանքի:

Թուրքիայի Ադանա և Մերսին նահանգներում պայթյուններ տեղի ունեցան քրդական ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) գրասենյակներում: Պայթյունների արդյունքում Ադանայում վիրավորվել են 3, Մերսինում' 7 մարդ: Քրդական կուսակցության գրասենյակներին նյութական մեծ վնաս է հասցվել:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում անցկացվող հարցումները կրկին ցույց տվեցին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) օգտին ձայների նվազման միտումը, իսկ Բաթման շրջանից անգամ կուսակցության ավելի քան չորս տասնյակ անդամներ անցան քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը:

Անցնող շաբաթվա ընթացքում թուրքական լրատվականները փաստեցին, որ Եվրոպայի հայերն ընտրություններում աջակցում են քրդական կուսակցությանը: «Հավատում ենք, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն առաջատար ուժ է Թուրքիայի ժողովուրդների մայրենի լեզվի, մշակույթի, կրոնի համար տարվող պայքարում»,- նշվում էր Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի անդամների հայտարության մեջ:

Հայտնի դարձավ, որ 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին անօրինակությունների և կաշառք վերցնելու մեղադրանքով հարկադրաբար պաշտոնաթող արված՝ Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը մոտ օրերս կնշանակվի այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական:

Ստամբուլի Թուզլա թաղամասում այս շաբաթ ևս շարունակվեց դիմադրությունն ընդեմ «Արմեն ճամբար» անունով հայտնի որբանոցը քանդելու դեմ: Դիմադրող նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ պահանջում են ճամբարն առանց նախապայմանների վերադարձնել հայկական համայնքին: «Մեր պահանջը հստակ է և պարզ: «Արմեն ճամբարն» առանց նախապայմանների և անհապաղ, սեփականության բոլոր իրավունքներով հանդերձ պետք է վերադարձվի հայկական համայնքին»,- նշվում էր նրանց հայտարարության մեջ:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված