Մամեդյարովը մեկնում է Մոսկվա
Աշխարհ
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մայիսի 24-ին կմեկնի Մոսկվա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել է ինքը՝ Մամեդյարովը:
Նա նշել է, որ այցի ընթացքում մայիսի 25-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է նաև ղարաբաղյան հակամարտությունը:
«Բացի այդ հանդիպումներ են ծրագրվում Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի և այլ պաշտոնատար անձանց հետ»,- ասել է նա:
APA-ն հաղորդում է, որ Մամեդյարովը նաև հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի մոտ ժամանակում:
«Չկան հակամարտություններ, որոնք հնարավոր չէ լուծել: Վստահաբար հայտարարում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվելու է մոտ ժամանակում»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից