Կիմ Չեն Ընի եղբայրը անհետացել է Քլեփթոնի համերգից հետո
Աշխարհ
Հարավկորեական լրատվամիջոցները փորձում են պարզել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր գտնվելու վայրը, հաղրորդում է «Ռենհափ» գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիմ Չեն Ընի եղբայրը հայտնվել է բրիտանացի երաժիշտ Էրիկ Քլեփթոնի համերգին, որը տեղի է ունեցել Լոնդոնում մայիսի 20-ին:
Հաջորդ օրը Կիմ Չեն Չհոլը կրկին ներկա է եղել համերգին, ինչից հետո նրա հետքը կորցրել են:
Ենթադրվում է, որ նա պետք է մեկներ Մոսկվա, որտեղից էլ նախատեսված էր չվերթը Պեկին և հետո` հայրենիք: Սակայն ԶԼՄ-ների աղբյուրների տեղեկություններով` տղամարդը չի գրանցվել Լոնդոն-Մոսկվա չվերթի համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից