Ի դեմ Ռուսաստանի՝ Թուրքիան վտանգ չի տեսնում. Մոսկվայում Թուրքիայի դեսպան
Աշխարհ
Թուրքիան Ռուսաստանի կողմից վտանգ չի տեսնում, իսկ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ անդամ դառնալու ձգտումը երկկողմանի հարաբերությունների վրա բացասական չեն ազդում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ «Ինտերֆաքսի» այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ոիմիթ Յարդիմը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ձգտում է անդամակցել Եվրամիությանը, սակայն դրանք այն բաղադրիչները չեն, որ կարող են ինչ-որ ձևով ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա»,- ասել է նա:
Նա շեշտել է, որ իրենք մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի հետ համագործակցությանը: Նրա խոսքով՝ երկու երկրի միջև փոխգործակցության ներկայիս մակարդակը ավելի բարձր է, քան Թուրքիայի համագործակցությունը որոշ եվրոպական գործընկերների հետ:
«Թուրքիան և Ռուսաստանը միմյանց մեջ ոչ մի վտանգ չեն տեսնում ու նպատակ ունեն հարաբերությունների կտրուկ զարգացման»,- հավելել է դիվանագետը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից