ԻՊ-ն աննախադեպ վտանգ է ողջ աշխարհի համար. «Հըզբոլլահ»
Աշխարհ
«Հըզբոլլահ» շիայական շարժման առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարել է, որ աշխարհին սպառնում է պատմության մեջ աննախադեպ վտանգ, որը գալիս է «Իսլամական պետության» ջիհադիստներից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իր տեսաուղերձում Նասրալլան առաջին անգամ խոստովանել է, որ «Հըզբոլլահը» կռվում է հարևան Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կողմից:
Նա իր լիբանանցի քննադատներին կոչ է արել աջակցել Սիրիայում շարժման գործողություններին՝ հույս չդնելով միջազգային կոալիցիայի ուժերի վրա: «ԱՄՆ-ը չի կարող ոչ մեկին պաշտպանել ո՛չ Սիրիայում, ո՛չ Իրաքում, ոչ էլ Լիբանանում»,- հայտարարել է նա:
Բացի այդ, Նասրալլան հայտարարել է, որ 2000 թվականին Լիբանանի հարավից իսրայելական զորքերի դուրսբերումն ամբողջությամբ իր կազմակերպության ներդրումն է։ Նա ընդգծել է, որ 1982 թվականից «Հըզբոլլահը» հասունացել և վերածվել է լավ զինված բանակի, որն ունակ է ջախջախիչ հարված հասցնել հակառակորդին:
Նասրալլան նաև քննադատել է միջազգային կոալիցիայի գործողություններն ԻՊ-ի դեմ: Նա նշել է, որ կոալիցիայի կողմից ԻՊ-ի դիրքերին հասցվող հարվածների ինտենսիվությունը զգալիորեն զիջում է Գազայի հատվածում կամ Լիբանանոմ Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից