Իսպանիայի ընտրություններում հաղթում է իշխող կուսակցությունը՝ ցույց տալով 1991 թվականից ի վեր վատագույն արդյունքը
Աշխարհ
Իսպանիայում կառավարող Ժողովրդական կուսակցությունը հաղթում է թագավորության մունիցիպալ և տարածաշրջանային ընտրություններում, Սոցիալիստական բանվորական կուսակցությունը երկրորդն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սրանք են նախնական պաշտոնական տվյալները քվեաթերթիկների 80 տոկոսի հաշվումից հետո:
Ըստ որում Ժողովրդական կուսակցությունը ցույց է տալիս այս մակարդակի ընտրությունների վատթարագույն արդյունքը 1991թվականից ի վեր՝ հավաքելով քվեների 26,5 տոկոսը, ինչը 10 տոկոսով քիչ է, քան 2011 թվականին: Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը (ԻՍԲԿ) այս պահին ստանում է 25,5 տոկոսը: Քվեարկությունն ավարտվել է մայիսի 24-ի երեկոյան:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, տարածաշրջանային ընտրությունները կայացել են Իսպանիայի 17 ինքնավար մարզերից 13-ում. Անդալուսիան, Կատալոնիան, Գալիսիան և Բասկերի երկիրն ունեն սեփական ընտրական ցիկլերը: Մասնավորապես, Կատալոնիայում ընտրողների կամարտահայտումը նախատեսված է ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին, Գալիսիայում և Բասկերի երկրում՝ 2016 թվականին: Անդալուսիայում կայացած ընտրությունների արդյունքներով, որոնք տեղի են ունեցել այս տարվա մարտի 22-ին, հաղթել է ԻՍԲԿ-ն՝ ստանալով տեղական խորհրդարանի 109 պատգամավորական աթոռներից 47-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից