ՆԱՏՕ-ին անհանգստացնում է Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորությունը. դաշինքի գեներալ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գեներալ Հանս-Լոտար Դոմրյոզեն` Բրյունսումում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատարը, հայտարարել է, որ դաշինքը անհանգստացած է ՆԱՏՕ-ի զինվորականների դեմ Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորությամբ: Այս մասին գրում է Focus ամսագիրը:
«Ռուսաստանը չի բացառում միջուկային զենքի մարտավարական կիրառման հնարավորությունը որպես պատերազմ վարելու միջոց, մինչդեռ մենք՝ ոչ»,- հայտարարել է գեներալը:
Ընդ որում՝ նա նշել է, որ ռուսական ռազմական ավիացիան ակտիվացել է Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո: Նրա խոսքով՝ գրանցվել է օդային տարածքի նվազագույնը 300 խախտում:
Դոմրյոզեն նաև հավելել է, որ Եվրոպայում արագ արձագանքման խմբերի ստեղծման ՆԱՏՕ-ի ծրագրերը արդեն գրեթե գործնական իրագործման փուլում են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի կողմից սպառնալիք չի տեսնում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից