Կիսամերկ մոդելի լուսանկարը ավտոբուսների վրա վրդովվեցրել է բրիտանացիներին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Ուելս կոմսության բնակիչները վրդովված են տեղական New Adventure Travel ընկերության ավտոբուսների գովազդից, որի վրա պատկերված է կիսամերկ շիկահերը, ով կրծքավանդակը ծածկել է «Ուղևորվիր ինձ հետ ամբողջ օրը 3 ֆունտով» պաստառով: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Քարդիֆ քաղաքի բնակիչները բողոք են ներկայացրել ավտոբուսի ընկերության ղեկավարությանը: Նրանք սադրիչ բնույթի կարգախոսը կնոջ արժանապատվությունը նվաստացնող են որակել:
Սկանդալի պատճառով ընկերությունը ստիպված էր փոխարինել կարգախոսը ավելի չեզոք հաղորդագրության. «Բոլոր նրանց համար, ովքեր բաց են թողել՝ 3 ֆունտով դուք կարող եք օգտվել ավտոբուսից ամբողջ օրը»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից