Լաթաքիայում պայթյուն է որոտացել
Աշխարհ
Լաթաքիայի Մար Թալկա շրջանում մայիսի 25-ի առավոտյան ուժգին պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հրթիռ է ընկել բնակելի շենքերից մեկի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Տեղեկություններ կան, որ դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհն արդեն հանգցրել են:
Զոհերի և վիրավորների թվի մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվել:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակը Հոմսի նահանգի հյուսիսային շրջաններում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման թաքստոցներ է ոչնչացրել: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, կանխվել է ահաբեկիչների մուտքն Ահրաջ Քաֆրնան գյուղ: Բախումների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել:
Տասնյակ ահաբեկիչներ են սպանվել Դարաայի շրջանում: Բախումներ են ընթացել մասնավորապես Քարք շարկի գյուղաքաղաքում: Բանակի ստորաբաժանումներից մեկը հակաահաբեկչական գործողությունների ընթացքում Սուեյդա նահանգի ալ Քասր գյուղում մեծ թվով ահաբեկիչների է ոչնչացրել:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: Բախումների զոհ է դարձել ավելի քան 220 հազար մարդ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից