Իսլամիստները խոստացել են սպանել Անտվերպենի քաղաքապետին իսլամ չընդունելու համար
Աշխարհ
Բելգիայի Անտվերպեն քաղաքի քաղաքապետ Բարտ դը Վեյվերը հայտնել է, որ իր անունով իսլամական բնույթի սպառնալիքներով նամակ է ստացվել, գրում է բելգիական Soir թերթը:
«Խոսքը ֆրանսերենով գրված նամակի մասին է, որտեղ ինձ սպառնում են հաշվեհարդարով, եթե ես իսլամ չընդունեմ»,- հայտնել է Վեյվերը բելգիական ԶԼՄ-ներին:
«Դա իմ պլանների մեջ չի մտնում: Տեսնենք՝ որքանով են լուրջ այդ սպառնալիքները»,- հավելել է նա:
Այս տարվա փետրվարին բելգիական թերթերից մեկի խմբագրություն արդեն ստացվել է թագավորի և առաջատար աջ քաղաքական գործիչների հասցեին սպառնալիքներով նամակ: Հաղորդվել է նաև, որ հունվարի 21-ից սկսած բելգիացի բարձրաստիճան ղեկավարները և քաղաքական գործիչները սկսել են ահաբեկչական սպառնալիքներ ստանալ: Նրանց թվում է եղել վարչապետ Շառլ Միշելը և «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության նախագահ Բարտ դը Վեյվերը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից