ԵՄ-ն կոչ է արել լիբանանցիներին հնարավորինս արագ նախագահ ընտրել
Աշխարհ
Եվրամիությունը կոչ է արել Լիբանանի քաղաքական ուժերին գործադրել բոլոր ջանքերը երկրի նախագահի հնարավորինս արագ ընտրության անցկացման համար, տեղեկացնում է Interfax.ru-ն:
ԵՄ-ն անհանգստություն է հայտնել իշխանությունում երկարատև վակուումի առիթով և հայտարարել է սիրիական ճգնաժամի ֆոնին Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին:
«Նախագահական իշխանությունում երկարատև վակուումը երկրի համար լուրջ վտանգներ է ստեղծում, խոչընդոտում է բոլոր ինստիտուտների գործունեությանը և խախտում անվտանգության ոլորտում Լիբանանի առջև ծառացած սոցիալական և տնտեսական խնդիրները լուծելու երկրի կարողությունը»,- նշված է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հրաժարականի մեկամյակի առիթով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:
Մոգերինին ընդգծել է, որ հարևան Սիրիայում զինված հակամարտությունը շարունակում է բացասաբար անդրադառնալ Լիբանանի կայունության վրա:
«Անվտանգության վտանգների ամբողջ համալիրը խորացնում է ճգնաժամը: ԵՄ-ն հաստատում է Լիբանանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանն իր աջակցությունը»,- հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն ակտիվացրել է լիբանանյան զինված ուժերին և ընդհանուր առմամբ անվտանգության ուժերին տրամադրվող օգնությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից