Նեպալի երկրաշարժը կես միլիոն տուն է ավերել
Աշխարհ
Նեպալի երկրաշարժն ամբողջովին ավերել է 500 հազար տուն, ևս առնվազն 269 հազարը վնասվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին հաղորդել է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը:
«Երկրաշարժի հետևանքով զոհվել է 8659 մարդ», - ճշտվում է Twitter միկրոբլոգների ցանցում ազգային կենտրոնի պաշտոնական էջում:
Ապրիլի վերջից Նեպալում տեղի են ունեցել երկու հզոր երկարաշարժ՝ 7,9 և 7,3 մագնիտուդով, ինչպես նաև առնվազն 200 կրկնական ցնցումներ՝ ավելի փոքր ինտենսիվությամբ:
Ավելի վաղ իշխանությունները տարերքի հարվածից վնասը գնահատել են ավելի քան 10 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից