Քեմերոնն ու Յունկերը քննարկել են ԵՄ բարեփոխումը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ զրույցում հայտարարել է, որ բրիտանացիները դժգոհ են ԵՄ-ում առկա վիճակից: Այս մասին հայտնել է BBC-ն:
Վարչապետն իր արվարձանային նստավայրում Յունկերի հետ քննարկել է ԵՄ բարեփոխումն ու երկրի կարգավիճակը միությունում:
Վարչապետի ներկայացուցչի խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ցանկություն ունի հասնել Մեծ Բրիտանիայի համար արդար պայմանների:
Քեմերոնը խոստացել է ԵՄ անդամակցության մասին հանրաքվե անցկացնել մինչև 2017-ի վերջ: Քեմերոնը մտադիր է բարեփոխման հասնել մինչ հանրաքվեն:
Քեմերոնն ու Յունկերը եկել են համաձայնության, որ պահանջվում են հետագա քննարկումներ, այդ թվում՝ մյուս առաջնորդների հետ, առավել հաջող կերպով առաջ շարժվելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան