Դեպարդիոն հայտարարել է, որ պատրաստ է մեռնել հանուն Ռուսաստանի
Աշխարհ
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիոն, ով ՌԴ քաղաքացիություն է ստացել, հայտարարել է, որ պատրաստ է մեռնել հանուն Ռուսաստանի: Այդ մասին նա ասել է Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում, գրում է lenta.ru-ն:
«Ես պատրաստ եմ մեռնել հանուն Ռուսաստանի, քանի որ մարդիկ այստեղ ուժեղ են, ես չեմ ցանկանում մահանալ հիմարի նման՝ ներկայիս Ֆրանսիայում»,- ասել է Դեպարդիոն: Նա նաև նշել է, որ իրեն երբեք ֆրանսիացի չի համարել և չի կիսել այն արժեքները, որոնցով իրեն դաստիարակել են:
Ավելի վաղ Դեպարդիոն Կաննի կինոփառատոնի ժամանակ իր սերն էր խոստովանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա նաև նշել էր, որ չի սիրում պատերազմ և ցնցված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից