Չինաստանում առնվազն 38 մարդ է զոհվել ծերանոցում բռնկած հրդեհի հետևանքով
Աշխարհ
Չինաստանի կենտրոնական շրջանում առնվազն 38 մարդ է զոհվել ծերանոցում բռնկած հրդեհի հետևանքով, ևս վեցը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հաղորդել է China.com պորտալը:
Հենանի նահանգի Պինդինշան քաղաքի մասնավոր ծերանոցում հրդեհն սկսվել է մայիսի 25-ի երեկոյան: Ընդամենն այրվել է տասը շինություն:
Նախնական տվյալներով՝ տուժածներից երկուսը ծանր վիճակում են, ևս չորսն աննշան վնասվածքներ են ստացել: Նրանց բոլորին հոսպիտալացրել են: Միևնույն ժամանակ բացառված չէ, որ զոհվածների ու տուժածների թիվը կաճի, քանի որ շենքում, հնարավոր է՝ մարդիկ են մնացել: Արտակարգ պատահարի վայրում փրկարար գործողությունը շարունակվում է:
Նախնական տվյալներով՝ բռնկման պատճառ կարող էր դառնալ էլեկտրահաղորդման գծի կարճ միացումը: Ընդամենը հրդեհի սկսվելու պահին ծերանոցում ավելի քան հարյուր մարդ է եղել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից